Սիրիայի ատգործնախարարի գլխավորած պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում է՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու նպատակով:
Ֆեյսալ Միքդադը նշել է, որ սա նոր հնարավորություն է՝ արաբական երկրներին հայտարարելու, որ Դամասկասը չի նայում հետ, այլ անհամբեր սպասում է ապագային:
Սիրիայի արտգործնախարարի խոսքով՝ կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է քննարկվեն, այդ թվում՝ արաբա-իսրայելական հակամարտությունը:
Վերջին անգամ Սիրիան Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցել է 2010 թ.: Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին դադարեցվել էր 2011 թվականի նոյեմբերին: Գագաթնաժողովն այս տարի տեղի կունենա մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, որին կմասնակցի նաև Սիրիայի նախագահը: