«Ժողովրդական դաշինքը» պատվով է հաղթահարել նախագահական ընտրության առաջին փուլը՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը՝ ամփոփելով մայիսի 14-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքները։
«Մենք մեծ պայքար ենք մղել՝ ուշադրություն չդարձնելով սադրանքներին ու ճնշումներին։ Մենք չենք հանձնվել դժվարությունների պատճառով»,- գրել է Էրդողանը, շեշտել՝ մայիսի 28-ին նախատեսվող ընտրության երկրորդ փուլը Թուրքիայի համար կնշանավորվեն որպես նոր դարի սկիզբ:
Ընտրություններին է անդրադարձել նաև ընդդիմադիր «Ազգային» դաշինքի առաջադրած, «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Twitter-ում նա գրառում է արել՝ դիմելով ժողովրդին։
«Մենք ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրությունում։ Ամենավերջում լինելու է այնպես, ինչպես կասի մեր ազգը»,- գրել է Քըլըչդարօղլուն։