Բաքուն Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անընդունելի է համարել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ:
«Որևէ մեկը չպետք է խոչընդոտի ադրբեջանական կողմի ջանքերին՝ երկխոսելու հայ բնակչության հետ, և պետք է վերջ տրվի մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- նշել է Հաջիզադեն: