Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպա կատարած այցից վերադառնալիս հայտարարել է, որ վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով և խաղաղության բանաձևի աջակցությամբ։
Նա այցելել էր Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա։ Զելենսկու խոսքով՝ եվրոպական կառավարությունները խոստացել են ժամանակակից և հզոր զենքեր:
Բացի դրանից՝ Ուկրաինայի նախագահի խոսքով, Յոթի խմբի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից առաջ կայացած հանդիպումներում դիրքորոշումները համաձայնեցվել են, քննարկվել են նաև Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացները։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին ռազմական աջակցության համար։