Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի Կիբեռպաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով կենտրոնին՝ հայտնել են Ուկրաինայի արտգործնախարարությունից:
«Այսօր Տալլինում ՆԱՏՕ-ի Կիբեռպաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով կենտրոնի կենտրոնակայանում պաշտոնապես բարձրացվել է Ուկրաինայի պետական դրոշը, ինչը նշանավորում է Ուկրաինայի պաշտոնական միացումը կենտրոնին»,- ասված է հաղորդագրության մեջ:
2022 թվականի մարտի սկզբին ՆԱՏՕ-ի 27 անդամ պետությունների ներկայացուցիչները որոշում էին ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ-ի Կիբեռպաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով կենտրոնի անդամ երկրի կարգավիճակ տրամադրելու մասին։ Մինչ այժմ Ուկրաինայի անդամակցությունը արգելափակում էր Հունգարիան։