ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրուցի ժամանակ անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:
«Ես որևէ լրացուցիչ գնահատական չունեմ: Ակնհայտորեն, ԱՄՆ-ը այս բանակցությունների մաս չի եղել, բայց, որպես Արլինգթոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք հավատում ենք, որ այս քայլերը կարևոր առաջընթաց են, քանի որ կարծում ենք, որ երկու երկրների միջև հնարավոր է կայուն խաղաղություն»,- ասել է Պատելը: