Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բրյուսելում կայացած հանդիպման մասին:
«Ողջունել եմ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպումների վերսկսումը: Քննարկել ենք դրանց արդյունքները և հետագա անելիքները, ինչպես նաև մտքեր ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը»,- գրել է Բորելը: