Հայտնի են Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. բ ացվել է քվեատուփերի 99.99%-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։
Այս պահին հաշվվել է 53.988.455 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 52.966.883 է, մասնակցության տոկոսը՝ 88.84։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 49,35% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,00%, Սինան Օղանը՝ 5.22%։
Արտասահմանում կատարված քվեարկության արդյունքներն այսպիսին են. բացվել է քվեատուփերի 73․56%-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 3․416․086 է։ Այս պահին հաշվվել է 995․956 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 987․615 է, մասնակցության տոկոսը՝ 50․49։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 54․83% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41,83%, Սինան Օղանը՝ 2․15%։
Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ առանց արտասահմանի քվեների։
Բացված 99,98% քվեատուփերի արդյունքներով՝ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքն այս պահին ունի 49․31% ձայն, իսկ «Ազգ» (Millet) դաշինքը՝ 35․19%, ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 10․51% ձայն։ Խորհրդարանի պատգամավորների թիվը 600 է։
Այս պահին ձայները բաշխվում են հետևյալ կերպ․
«Ժողովուրդ» (Cumhur) դաշինք-322 պատգամավոր,
«Ազգ» (Millet) դաշինք-212 պատգամավոր,
«Աշխատանք և ազատություն» դաշինք-66 պատգամավոր։