Թուրքիայում կիրակի կայացած նախագահի ընտրության քվեաթերթիկների 100% հաշվարկից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Երկուշաբթի նման տվյալներ է հաղորդում պետական TRT հեռուստաալիքը։
Աջակողմյան «Ալյանս ԱԹԱ» դաշինքից երրորդ թեկնածու Սինան Օղանը ստացել է 5,22 տոկոս, իսկ թեկնածու Մուհարեմ Ինջեն, որը հանել էր իր թեկնածությունը, հավաքել է ձայների 0,43 տոկոսը: Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը նրա օգտին տրված ձայները վավեր է համարել, բայց անվավեր է ճանաչվել թեկնածուների օգտին քվեարկված 53,9 միլիոնից ավելի քան 1 միլիոն ձայն, մասնակցությունն էլ Թուրքիայի համար ռեկորդային էր՝ 88,84 տոկոս։
Այսպիսով, մայիսի 28-ին կկայանա քվեարկության երկրորդ փուլը, քանի որ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% գումարած մեկ ձայն։