Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում գծանշման աշխատանքներն ավարտված են, այս պահին ընթացքի մեջ են Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա- Սեբաստիա, Ավան, Արաբկիր վարչական շրջանների ճանապարհների գծանշումը: Մյուս վարչական շրջաններում գծանշման աշխատանքների մեկնարկը կտրվի հունիսին, ավարտը՝ հուլիսին: Այդ մասին զեկուցվեց Երևանի ավագանու գործակարգավարական նիստին:
Այս համատեքստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց մյուս տարվանից վերանայել գծանշման աշխատանքների որակն ու պահանջները:
«Մասնավորապես այն փողոցները, որտեղ արդեն իսկ իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ, գծանշումն իրականացնել տերմոպլաստով, այսինքն՝ ավելի բարձր որակի նյութն օգտագործելով, որը կծառայի շատ ավելի երկար»,- հանձնարարեց Տիգրան Ավինյանը: