Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Վահագն Վերմիշյանը կալանավորվել էր 2020-ի փետրվարին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նա շինաշխատանքներ կատարող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով 1-2,5 մլն դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը:
Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ վճիռը բողոքարկելու են: