Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 8-14-ը:
Սևանա լճի մակարդակը մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.43 մ (14.05.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։
Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացվել է ջրառ և լճից բաց թողնված ջրի չափաքանակը մայիսի 14-ին կազմել է 0.814 մլն խմ:
Արփա-Սևան ջրատարով մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.270 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 14-ը ներառյալ՝ 42.563 մլն խմ: