Մայիսի 8-14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 449 դեպք, որից 146-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, փլուզման՝ 4, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, երկրաշարժի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, օձի նկատման՝ 25, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 187, կեղծ ահազանգի՝ 7, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 15 և 38 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 28 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: