«ՀայՓոստը» ստացել է Համաշխարհային փոստային միության Ծառայության որակի հիմնադրամի մրցանակը: Մրցանակը հանձնվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին Համաշխարհային փոստային միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում:
ՀՓՄ Ծառայության որակի հիմնադրամի (QSF) խորհուրդը գնահատել է 2007 թ.-ից սկսած և արդեն ավարտված ծրագրերը և որոշել մրցանակ շնորհել լավագույն իրականացված QSF ծրագրերի համար:
Մրցանակը հիմնված է փոստային օպերատորի ծրագրերի գնահատման արդյունքների վրա։
ՀՓՄ Ծառայության որակի հիմնադրամի խորհուրդը ուսումնասիրել է «ՀայՓոստի» կողմից 2018 թ. ներդրված QSFARM1803 նախագծի հետիրագործման արդյունքները:
«ՀայՓոստը» 2007 թ.-ից ՀՓՄ ծառայության որակի հիմնադրամի միջոցներով ծառայության որակի բարելավման տարբեր ծրագրեր է իրականացնում։