Թուրքիայում մշակվել է նախագահի և խորհրդարանի ընտրությունների քվեաթերթիկների 95.4 տոկոսը։ Պատկերը հետևյալն է. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49.76 տոկոսը, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.49 տոկոսը։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ էին։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել էին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր թեկնածությունից հրաժարվելու մասին։