ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը երկուշաբթի հաստատել է, որ մտադիր է լքել պաշտոնը 2023 թվականի աշնանը՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո և չի ընդունի հոկտեմբերին նոր ժամկետի առաջարկը։ Այդ մասին նա հայտարարել է Կոպենհագենում կայացած ժողովրդավարության գագաթնաժողովում, գրում է Reuters-ը:
Գլխավոր քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ դաշինքի երկրները կկարողանան իրեն փոխարինող «գերազանց իրավահաջորդի» գտնել։
Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն DPA-ին ասել էր, որ Ստոլտենբերգը մտադիր չէ երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի սեպտեմբերին։ Ինչպես նշում է գործակալությունը, նա արդեն երեք անգամ երկարացրել է իր պաշտոնավարման ժամկետը և գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է գրեթե 9 տարի։