Մոսկվան մեծ ուշադրությամբ և թուրք ժողովրդի նկատմամբ հարգանքով է հետևում Թուրքիայի նախագահի ընտրության ընթացքին։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում թուրք ժողովրդի ընտրությանը և ակնկալում ենք, որ Մոսկվայի ու Անկարայի միջև համագործակցությունը կշարունակվի, կխորանա և կընդլայնվի»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հույս է հայտնել, որ «կհաղթի նա, ով կհաղթի»։ Միաժամանակ նա նշել է, որ այդ տարածաշրջանում բավական այլ դժվարություններ կան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ զանգահարել է Թուրքիայի նախագահ Էրդողանին և շնորհավորել նրա ու նրա «Հանրապետական» դաշինքին՝ ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու կապակցությամբ։