Բրյուսելում երեկ կայացած եռակողմ բանակցությունների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը վերահաստատել է խաղաղության պայմանագրի կնքման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացում Հայաստանի կարմիր գծերը:
«Եվրամիությունը հանձնառու ու պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ և հարատև լուծում գտնելու ճանապարհին, ինչը կայունություն և աճ կապահովի այս տարածաշրջանում: Կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք բաց կթողնվեն գալիք շաբաթների ընթացքում:
Եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը»,- ասաց Անդրեա Վիկտորինը: