Թուրքիայում նախագահականի հետ միաժամանակ անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Արդյունքում՝ առաջատար է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած «Հանրապետական» դաշինքը՝ ստանալով ձայների 49,4%-ը: Ըստ պետական TRT հեռուստաալիքի՝ այն կստանա խորհրդարանի 600 մանդատից 321-ը՝ կազմելով մեծամասնություն։
Վերջին տվյալներով՝ ընդդիմադիր «Ժողովրդական» դաշինքը, որը գլխավորում է Քըլըչդարօղլուի «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, ստացել է ձայների 35,1%, 213 մանդատ խորհրդարանում։ Ըստ դիտորդների՝ սա ավելի լավ արդյունք է, քան 2018 թվականի ընտրություններինը, երբ դաշինքը ստացել էր 174 մանդատ։