3.5 տարի առաջ ծագած՝ անվերջանալի մղձավանջ թվացող վարակը աշխարհը հաղթահարեց: Այն չի վերացել, բայց այլևս համամարդկային մասշտաբի խնդիր չէ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համոզմամբ:
Մասնագետները կարծում են՝ վտանգի հաղթահարման գլխավոր գործոնը համընդհանուր պատվաստումն էր: 2019-ին ի հայտ եկած Քովիդը մոտ 688 մլն մարդու վարակեց ու մոտ 6.8 միլիոնի մահվան պատճառ դարձավ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան