Թուրքիայի այսօրվա ընտորության արդյունքից է նաև մեծապես կախված Ադրբեջանի դիրքավորումը հարևանների նկատմամբ: Խոսքը ոչ միայն Երևան-Բաքու հարաբերությունների մասին է, այլև՝ Իրանի նկատմամբ ադրբեջանական ռազմավարության:
Աշխարհաքաղաքական հարմար պայմանների դեպքում Ալիևը կփորձի իրագործել Իրանի Հյուսիսի նկատմամբ ունեցած պլանները: Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» մասին թեզը տևական ժամանակ է եփվում է այդ երկրի ներսում, փորձագետների համոզմամբ՝ Թուրքիայի ու Իսրայելի հավանությամբ:
«Հարավային Ադրբեջան» հորինված անվանման տակ ալիևյան վարչակազմը հավակնություն ունի իր պետության տարածքն ու բնակչությունը գրեթե երկու անգամ գերազանցող շրջանի նկատմամբ, որը, սակայն, հարևան Իրանի Իսլամական Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքի մի մասն է:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան