Թուրքիայում ավարտվել է նախագահի և խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 17։00-ին։
Հիշեցնենք, որ Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է թեկնածությունից հրաժարվելու մասին։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին պաշտոնաթերթում։