Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել։ Քվեաթերթիկների 85 տոկոսը մշակելու արդյունքում գործող նախագահը հավաքել է ձայների 50.27 տոկոսը, ընդդիմադիր թեկնածուն՝ 43.93 տոկոսը։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ էին։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել էին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր թեկնածությունից հրաժարվելու մասին։