Թուրքիայում այսօր տեղի ունեցած ընտրությանը ընտրությանը քվեատուփերի 75 տոկոսի մշակումից հետո առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Էրդողանը ստացել է ձայների 50,9%-ը, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ավելի քան 43%-ը։
Ata դաշինքի թեկնածու Սինան Օղանը ստացել է քվեների 5.3 տոկոսը։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ էին։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել էին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր թեկնածությունից հրաժարվելու մասին։