Թեև պետությունն աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, գյուղոլորտում վերջին տարիներին կամ անկում է գրանցվում, կամ աննշան աճ:
Պատճառները տարատեսակ են. անասնակերի պակաս՝ մինչև 44-օրյա պատերազմը զգալի մասը ներկրվում էր Արցախից, Հայաստանի արոտավայրերի՝ ադրբեջանական զորքերի կողմից թիրախավորում... Բայց կան արտաքին գործոնների հետ կապ չունեցող խնդիրներ ևս՝ նախ վարելահողերի ոչ ամբողջ ծավալով օգտագործում, հետո, փորձագետների համոզմամբ, տարիներ շարունակ ուռճացված թվերի ներկայացում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան