Փախստականների հարցի շահարկման ճակատում Ադրբեջանը շարունակում է ակտիվ գործունեությունը՝ հրաժարվելով ընդունել սեփական երկրում հայերի նկատմամբ էթնիկ զտումների արյունոտ պատմություններն ու հիմա էլ Արցախում նույն քաղաքականության շարունակությունը:
Իսկ ինչ է արել Հայաստանը՝ աշխարհին ապացուցելու համար, որ այստեղից հեռացած ադրբեջանցիները չեն հալածվել, հակառակը՝ մեր հայրենակիցներն են հազիվ փրկվել նրանց երկրում: 80-ականներին Ադրբեջանում իրականացված էթնիկ զտումների պատճառով այդ երկրից մոտ կես միլիոն մարդ է հեռացել՝ 390 հազարը հայեր: Այսօր, Հայաստանում փախստականի կարգավիճակ միայն մի քանի հարյուրն ունեն: Նրանք պետությունից պահանջում են հարցի միջազգայնացում ու փախստականների խնդիրների լուծման հստակ ռազմավարության մշակում: