Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրությունների անցկացման համար ընտրատեղամասերը բացվել են։
Քաղաքացիները կընտրեն նախագահին, որը կղեկավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։
Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 60 մլն 721 հազար 475 քաղաքացի։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է թեկնածությունից հրաժարվելու մասին։
Նախընտրական հարցումների արդյունքները դեռևս չեն բացահայտում թե երկու գլխավոր թեկնածուներից որն է ֆավորիտը։
Էրդողանը քվեարկելու է Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում, որտեղ նա ավարտել է իր քարոզարշավը շաբաթ երեկոյան, իսկ Քըլըչդարօղլուն և Օղանը կքվեարկեն Անկարայում։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին պաշտոնաթերթում։