Աշխատանքային այցով Բրյուսելում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. սպասվում է նրա հանդիպումը Շառլ Միշելի հետ, մայիսի 14-ի առավոտյան Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի Ալիևի հետ, ավելի ուշ կկայանա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը:
ՀՀ ԱԳ նախարարը Դերեք Հոգանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է անհայտ կորած զինվորների ու գերեվարվածների հարազատների հետ:
ԵՄ առաքելությունը չկարողացավ նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա:
Բելգիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն կունենա:
Թուրքիայում լռության օր է: Քըլըչդարօղլուն ընտրողներին կոչ է արել ճիշտ ընտրություն կատարել: Էրդողանը զգուշացրել է, որ ընդդիմությանը թույլ չի տա հարձակվել Ռուսաստանի, Պուտինի վրա և անտեսել Ադրբեջանը:
Զելենսկին Իտալիայում քննարկել է Կիևին զենքի մատակարարումների հարցը:
Մեծ յոթնյակը կպայքարի պատժամիջոցները շրջանցելու՝ Ռուսաստանի փորձերի դեմ: Իսրայելի և Գազայի միջև շարունակվել է հրթիռակոծությունը: