Միացյալ Նահանգների դեսպանատնից տեղեկացնում են՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է անհայտ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամների հետ:
«Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները հնարավորության դեպքում պետք է վերադարձվեն նրանց հարազատներին»,- նշել է դեսպանը: