Գերմանիայի կառավարությունը Ուկրաինայի համար 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ է պատրաստում՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից:
Նախատեսվում է Կիև ուղարկել հետևակի լրացուցիչ 20 Marder մարտական մեքենա, 30 Leopard տանկ, 200 հետախուզական անօդաչու թռչող սարք, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք։ Փաթեթում ներառված են նաև 18 հաուբից և 100 զրահամեքենա:
«Այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ Գերմանիան լրջորեն է տրամադրված Ուկրաինային օգնելու հարցում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Բորիս Պիստորիուսը: