Բաշինջաղյան փողոցի չորս շենքերում 1990-ականներին ընդհատված գազամատակարարումը ցայսօր չի վերականգնվել: Մասնագիտական ուսումնասիրությունը փաստում է, որ տեխնիկապես հնարավոր էլ չէ. բնակիչներն, ավելացնելով իրենց բնակտարածքները, փակել են օդատարները: Քաղաքային իշխանությունն այլընտրանքային լուծում է առաջարկում. կառուցել կաթսայատուն և շենքերն ապահովել կենտրոնացված ջեռուցման համակարգով:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: