Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը ընդունել է Իսպանիայից ժամանած բժիշկների պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել է իսպանացի բժիշկների այցը Գավառ և Բերդ քաղաքներ:
Վիրաբույժները մայիսի 7-13-ը Բերդում և Գավառում երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ են կատարել: Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ:
Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու մասնագետների միջև փորձի փոխանակումը: