Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացնող Բրյունետն արդեն մրցույթի եզրափակչում է, որը տեղի կունենա մայիսի 13-ին` Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):
Նա ելույթ կունենա 17 համարի ներքո. Բրյունետի օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:
Մրցույթին չմասնակցող երկրներից հնարավոր է քվեարկել
www.esc.vote կայքի միջոցով: