ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Անդրադարձ է եղել Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր հակահարձակմանը:
Պետքարտուղարության տվյալով՝ կողմերը քննարկել են՝ ինչպես միջազգային գործընկերները կարող են աջակցել Կիևին՝ հաջողելու մարտի դաշտում: Բլինքենն ընդգծել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը կենսական նշանակություն ունի Եվրոպայում խաղաղության և անվտանգության առումով: