Երևանում հուշարձան-շենքերի պահպանության խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանում անցկացված ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում:
Խորհուրդն անդրադարձել է նաև լքված հուշարձաննների, դրանց վերակենդանացման պետական ու համայնքային լիազորություններին:
Բարձրացվել է նաև հուշարձանների ցանկի թարմացման ու դրանցում քաղաքի համար խորհրդանշական մի շարք շենքերի ներառման հարցը:
Կարևորելով խորհրդի գործունեությունն ու դերը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձան-շենքերի հարցում պետք է որդեգրել մեկ ընդհանուր մոտեցում, որը բացի վերակառուցումից կբացառի այլ լուծումեր ու ծավալային փոփոխություններ:
Անցնելով օրակարգին՝ քննարկվել է Ամիրյան 1 հասցեում գտնվող հյուրանոցի գլխավոր մասնաշենքի առաջամասում բացօթյա սրճարանի էսքիզային առաջարկը: