Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ118+900 հատվածի հիմնանորոգումը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ազատան բնակավայրի մոտով։ Այս օրերին ընթանում են 5.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի գոյություն ունեցող ծածկի քանդման, հողային, արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Բեստ նախագիծ» ՍՊԸ-ի։
Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել 2023 թվականի ընթացքում։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 1 մլրդ 260 մլն դրամ է։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։