Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ նախկինում գործող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայումս գործում են Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո։ Այդ մասին ասված է ԱԻ նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Նշված կառույցների աշխատանքներին և գործառույթներին վերաբերող հարցերով այսուհետև կարող եք դիմել ՆԳ նախարարություն»,- նշված է գրառման մեջ։