Մայիսի լույս 10-ի գիշերը պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Արուճ գյուղում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Աշտարակի բաժին են տեղափոխել երկու երիտասարդի։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։
Մայիսի 10-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։
Ձերբակալվել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխվել յոթ երիտասարդներ, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով խիմկայի և մարիխուանայի նմանվող զանգվածներ և նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։
Բոլոր դեպքերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Թմրաշրջանառության ևս մեկ դեպք են բացահայտե Վաղարշապատի ոստիկանները:
Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, լինելով ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություններից մեկը, հետևողականորեն շարունակվում է։