Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ։ Աբդոլլահիանը, մատնանշելով երկու երկրի միջև խոր մշակութային և պատմական հարաբերությունները, դրական է գնահատել Ֆրանսիայի մոտեցումն Իրանի նկատմամբ, գրում է ISNA գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների, իսրայելա-պաղեստինյան խնդրի, Իրանի և ԱԷՄԳ-ի համագործակցության մասին։ Աբդոլլահիանը շեշտել է նաև ահաբեկչության դեմ պայքարում ԻՀՊԿ-ի դերի կարևորությունը։ Կատրին Կոլոննան էլ շնորհակալություն է հայտնել Իրանին Ֆրանսիայի երկու քաղաքացուն ազատ արձակելու համար՝ այն որակելով կառուցողական և վստահություն կերտող քայլ։