ԵՄ-ն ծրագրում է ստորջրյա համացանցային մալուխ անցկացնել՝ Վրաստանի հետ կապը բարելավելու և Ռուսաստանի տարածքով անցնող գծերից կախվածությունը նվազեցնելու համար՝ գլոբալ տվյալներ փոխանցող ենթակառուցվածքների խոցելիության հետ կապված աճող մտավախությունների ֆոնին, գրում է FT-ը:
45 մլն եվրո արժողությամբ մալուխը Սև ծովի միջազգային ջրերի միջոցով, որոնց երկարությունը 1100 կմ է, ԵՄ անդամ պետություններին կկապի Կովկասի հետ: Նախագիծն ուղղված է նվազեցնելու «տարածաշրջանի կախվածության ցամաքային օպտիկամանրաթելային կապից, որն անցնում է Ռուսաստանի տարածքով», ասվում է Եվրահանձնաժողովի ծրագրային փաստաթղթում:
2021 թվականին ԵՄ-ն և Վրաստանը կարևորել էին Սևծովյան ինտերնետ մալուխի անհրաժեշտությունը՝ Վրաստանի թվային կապը բարելավելու համար։ Ուկրաինական պատերազմը լրացուցիչ խթան հաղորդեց նախագծին՝ հաշվի առնելով «անապահով կապեր» օգտագործելուց խուսափելու անհրաժեշտությունը, ասել է առաջարկին ծանոթ աղբյուրը:
Ինտերնետային մալուխներն ուշադրության կենտրոնում են հայտնվել լրտեսության հետ կապված գլոբալ մտահոգությունների պատճառով, քանի որ ցամաքային գծերն ու կայանները, որտեղ ստորջրյա մալուխները ափ են դուրս գալիս, խոցելի են համարվում կառավարությունների, հաքերների և գողերի կողմից հասանելիության տեսանկյունից: