Մայիսի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ իբր տարածաշրջանում լարվածություն առաջացնելու համար:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը չափազանց կարևոր է, և ռուսական կողմը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերելու այս ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։