Ադրբեջանը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Գեղարքունիքի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:
Հրետակոծության ինտենսիվությունը նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո. Փաշինյան:
Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել. Գեղարքունիքի մարզպետ:
Վարչապետը քիչ հավանական է համարում, որ կիրակի Բրյուսելում կկնքվի խաղաղության պայմանագիր:
Սրացման նպատակը բանակցությունը զրոյացնելն ու Լաչինի միջանցքից ուշադրությունը շեղելն է. Փաշինյան:
Ռուսաստանը Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում. Պեսկով:
Բլինքենը և Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները:
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները:
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը աշխատում են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի ուղղությամբ:
Ուկրաինային ավելի շատ ժամանակ է հարկավոր հակահարձակման համար. Զելենսկի: