ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել, եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը վերսկսելու դեպքում վրացական ավիաընկերությունները սկսեն սպասարկել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ինքնաթիռները: Այս մասին պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է վրացական Accent news պարբերականին:
«Մի շարք արևմտյան պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, արգելել են ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իրենց օդային տարածքում։ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման դեպքում դա կառաջացնի մեր մտահոգությունը և հնարավոր կդարձնի պատժամիջոցներ սահմանել վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք կսպասարկեն ռուսական օդանավերը»,- նշել են պետքարուղարությունից: