ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հանդիպել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վան Յիի հետ և քննարկել իրավիճակը Ուկրաինայում և Թայվանում՝ հայտնել են Սպիտակ տնից:
«Կողմերը անկեղծ, բովանդակալից և կառուցողական քննարկումներ են անցկացրել ԱՄՆ-ի և Չինաստանի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ: