Պակիստանի Գերագույն դատարանը երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունն անօրինական է ճանաչել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի նախկին վարչապետը մեղադրվում է Պակիստանի պետական գանձարանից 52 արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետ եղած ժամանակ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։
Իմրան Խանի ձերբակալությունից հետո բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել: Կարաչի քաղաքում բախումներ են տեղի ունեցել նախկին վարչապետի կողմնակիցների և իշխանության ներկայացուցիչների միջև: