Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հանել է իր թեկնածությունը՝ հայտնում են լրատվամիջոցները:
Այժմ ընտրապայքարում մնացել է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանը:
Ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: