ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 4 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հավակնորդներն են նաև «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն և «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան։
Քվեարկությունն ընթանում է ՈՒԵՖԱ-ի կայքում:
Նշենք, որ «Միլան»-«Ինտեր» խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ («Միլան»-«Ինտեր» խաղն ավարտվել է 0-2 հաշվով)։ Նա խաղի 11-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ դարձել է առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում։