Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերին ավելի շատ ժամանակ է հարկավոր Ռուսաստանի դեմ հակահարձակման համար, քանի որ Կիևին անհրաժեշտ է խոստացված արևմտյան օգնությունը:
«Նրանով, ինչ ունենք, մենք կարող ենք առաջ գնալ և հաջողության հասնել: Բայց այդ դեպքում շատ մարդկային կորուստներ կունենանք: Կարծում եմ, որ դա անընդունելի է: Ուստի մենք պետք է սպասենք։ Մի փոքր ավելի շատ ժամանակ է հարկավոր»,- BBC News-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ մարտական բրիգադները, որոնցից մի քանիսը վերապատրաստվել են ՆԱՏՕ-ի երկրների կողմից, պատրաստ են, սակայն դեռ զրահատեխնիկայի կարիք կա: