Եվրամիության երկրների և կառույցների կողմից Ուկրաինային ընդհանուր օգնությունը կազմել է 16 միլիարդ եվրո: Այդ մասին պաշտպանության և անվտանգության հարցերով եվրոպական խորհրդաժողովում հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ սա դեռ ամենը չէ: ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ ԵՄ-ում վերապատրաստում անցած ուկրաինացի զինվորականների թիվը կկազմի 30 հազար մարդ: