«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ակտիվ հակահարձակում են սկսել Բախմուտում։
Նրա խոսքով` Ուկրաինայի նախագահը ստել էր` ասելով, թե հակահարձակումը կլինի ավելի ուշ, քանի որ, Պրիգոժինի բնորոշմամբ, հակահարձակումն ընթանում է ամբողջ ուժով. Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվում են Բախմուտի ուղղությամբ և մասնակի հաջողություններ են գրանցել:
Նա հավելել է, որ ուկրաինական զորամասերն ունեն բոլոր անհրաժեշտ զինատեսակները հաջող հարձակման համար։ «Վագների» ղեկավարը նորից է մեղադրել ռուսական հրամանատարությանը՝ իր ուժերին անհրաժեշտ զինամթերքով պատշաճ կերպով չապահովելու համար։